Մերիի, Անաիսի, Մարինկայի, Հասմիկի հաշվեհարդարը Հենրիի հետ
ЛАЙФՀենրի Քոչարյանի, Մերի Մակարյանի, Անաիս Սարդարյանի, Մարինկա Խաչատրյանի, Հասմիկ Վերդյանի, Ջուլիետտա Ստեփանյանի և այլ դերասանների մասնակցությամբ նոր «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմի մասին BlogNews-ը պատմել է իր ընթերցողներին։ Փետրվարի 5-ից ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ։ Մինչ այդ, զրուցել ենք ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար Հենրի Քոչարյանի հետ։

Հենրիի կերպարը կնամոլ է, ով ապրում է թեթև, ուրախ կյանքով, միաժամանակ հանդիպում է մի շարք կանանց հետ, ապրում նրանց հաշվին, սակայն ամեն բան փոխվում է, երբ նրանցից երեքը նույն պահին հայտնվում են նույն տեղում և որոշում հաշվեհարդար տեսնել։) «Նրանք շատ դաժան են վարվում բառիս բուն իմաստով։ Դա ուղղակի տեսնել է պետք»,- նշեց Հենրին։
Դիտարկմանը, որ նմանատիպ սյուժեով ֆիլմեր արտերկրում արդեն նկարահանվել են (երբ կանայք միավորվում են ընդդեմ իրենց դավաճանած տղամարդու), Հենրին արձագանքեց, որ նույն սյուժեով կինոնկար ինքը չի մտաբերում։ «Ես շատ ֆիլմեր եմ դիտել, սակայն նույն կամ նմանատիպ սյուժեով ֆիլմ չեմ մտաբերում։ Իհարկե, թեման անծանոթ չէ, բայց նմանատիպ սյուժեով ու զարգացումներով ֆիլմ երբեք չեմ տեսել։ Սա շատ յուրահատուկ ֆիլմ է, որում կան նաև սյուժետային անակնկալ գծեր»,- ասաց նա ու հավելեց, որ ֆիլմը նկարահանվել է Անդրեյ Կուրեյչիկի համանուն պիեսի հիման վրա։
Շարունակությունն այստեղ:



