IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
ОБЩЕСТВОԱնտառների միջազգային օրվա կապակցությամբ երեկ՝ մարտի 21-ին «Իմ անտառ Հայաստան»
բնապահպանական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր կոնֆերանս «Անտառների
էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցեց
նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։
Պանելային քննարկման ընթացքում Տիգրան Մխիթարյանը խոսել է բիզնեսի աճի հարցում
բնապահպանական ծրագրերի դերի ու շրջակա միջավայրի կայունության և բնապահպանության գործում
ընկերությունների ներգրավվածության կարևորության մասին։
Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ IDBank և Իդրամ ընկերությունների կորպորատիվ սոցիալական
պատասխանատվության ծրագրերի ուղղություններից մեկը հենց բնապահպանությունն է։ «Պատահական չէ,
որ արդեն երկրորդ անգամ Իդրամի և Բանկի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն իր
աջակցությունն է ցուցաբերում «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ին», - ասում է Տիգրան Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կուտակված «մի դրամների» ողջ
գումարը՝ 10․757․867 դրամն, ուղղվել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման
ծրագրին։ Արդյունքում ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ կազմակերպվեց,
ու IDBank-ի ու Իդրամի անունով 16 հազար ծառ տնկվեց Ջրաշենում: Սա խոսում է ոչ միայն
ընկերությունների, այլև աշխատակիցների բարձր սոցիալական պատասխանատվության մասին։
«Իմ անտառ Հայաստանը» հիմա կրկին «Մի դրամի ուժի» շահառուն է․ ընթացիկ ամսվա՝ մարտի
ընթացքում հաճախորդների վճարումների դիմաց կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Իմ անտառ
Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։
Իսկ թե որքան կկազմի այդ գումարը՝ կախված է յուրաքանչյուրից։ Չէ՞ որ այն գոյանում է
Idram&IDBank, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև ընկերությունների
տերմինալներով կատարված վճարումների քանակից։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք արդեն ավելի քան
20․000 վաճառակետերում՝ մի քանի ակնթարթում կատարելով Ձեր գործարքը։
Հիմա յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի կամքի դեսպան․ պարզապես միացե՛ք Իդրամին ու
IDBank-ին, իրականացրե՛ք Ձեր բոլոր վճարումներն առցանց, անհպում ու անվտանգ, ու բարի գործեր
կատարեք՝ առանց մի դրամ ավել ծախսելու։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ