Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հակամարտության նոր փուլն ու Հայաստանի իշխանությունների էյֆորիան արևմտյան խոստումներից. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ren.tv-ն «Վեճ գյուղերի համար. հակամարտության նոր փուլ Հայաստանի և Ադրբեջանի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտություն կարող է սկսվել, ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այն կարող է սկսվել «շաբաթվա վերջին», եթե Երևանը չկատարի Բաքվի պայմանները սահմանամերձ չորս գյուղ տալու վերաբերյալ։ Փաշինյանը նաև նշել է, որ նույնիսկ գիտի, թե ինչպես կարող է ավարտվել այդ հակամարտությունը: Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի նման հայտարարությունը, ինչպե՞ս են դրան արձագանքել Ռուսաստանում, և որքանո՞վ է իրական պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ren.tv-ի հետ այս հարցերի շուրջ զրուցել են քաղաքագետները։

Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր հակամարտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապված է Հայաստանին Արևմուտքի կողմից տրված խոստումների էյֆորիայի հետ։ «Վերջերս Եվրամիությունը շատ ուժեղ է հրապուրում Հայաստանին տարբեր բաներով, այդ թվում՝ ռազմական օգնության խոստումներով, հատկապես Ֆրանսիան է ակտիվ այդ հարցում, և, ըստ երևույթին, Փաշինյանը էյֆորիայի մեջ է այդ խոստումներից։ Հենց դրա հետ եմ կապում Ադրբեջանի նկատմամբ նրա հռետորաբանության փոփոխությունը և հակամարտության մեջ մտնելու փորձը»,- ren.tv-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետը։ Նույն բանի մասին է ասել նաև քաղաքագետ Ալեքսեյ Յարոշենկոն։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը բանակցել է ամերիկացի դեսպանների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, որոնք իրեն «ինչ-որ բան են խոստացել»։ «Ամերիկայի տարբեր դեսպաններ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ այցելել են Փաշինյանին, գնացել, եկել են, պայմանավորվել են, ըստ երևույթին, նրան ինչ-որ բան են խոստացել»,- ընդգծել է Յարոշենկոն։ Ալեքսեյ Մուխինն էլ նշել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի մասին իր հայտարարությամբ Փաշինյանը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը։ «Այդ հռետորաբանությունը, ըստ երևույթին, պետք է ընդգծի, որ Փաշինյանը բրուտալ քաղաքական գործիչ է, և դրանով նա փորձում է տարածաշրջանում, իսկ առաջին հերթին՝ իր երկրի տարածքում հանդես գալ որպես քաղաքական կամքի կրող»,- ասել է Մուխինը։

Միևնույն ժամանակ, փորձագետները Հայաստանի դիրքերը թույլ են գնահատում: Ալեքսեյ Մուխինի խոսքով, այս փուլում երկիրն ակնհայտորեն պատրաստ չէ Ադրբեջանի հետ զինված դիմակայության։ Եվ դրա վրա ազդել են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական լուրջ սխալները, ասել է Ալեքսեյ Յարոշենկոն։ Խոսքը, մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության կասեցման մասին է։ «Եթե նախկինում Հայաստանը հավակնում էր իր սահմանադրական տարածքին, և դա ամրագրված էր միջազգային իրավունքով, ապա այժմ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ պահանջել մի բան, որը երբեք իր մաս չի կազմել, օրինակ՝ սահմանային հողերը, և սա դաս է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել ՀԱՊԿ-ը կամ խզել Ռուսաստանի հետ գործընկերությունը»,- կարծում է փորձագետը։

Միաժամանակ, Յարոշենկոյի խոսքով, Արևմուտքի ներկայացուցիչները, որոնք սկզբում ինչ-որ խոստումներ էին տվել Փաշինյանին, ըստ ամենայնի, այժմ հրաժարվում են դրանք կատարել։ «Նրան ինչ-որ բան են խոստացել, բայց հիմա չեն ուզում կատարել իրենց պարտավորությունները, ինչպես սովորաբար լինում է արևմտյան գործընկերների դեպքում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։ Ալեքսեյ Յարոշենկոն նաև կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վտանգը «չափազանց իրական է»։ Նրա խոսքով, Ադրբեջանն ունի դրա համար անհրաժեշտ հնարավորությունները։ «Ադրբեջանը տնտեսական բումի մեջ է, Ալիևը վերջին ռեկորդային մասնակցությամբ նախագահական ընտրություններում ռեկորդային տոկոս է հավաքել, նա ունի ամենաբարձր վստահությունը, և այդ ալիքի վրա նա, իհարկե, կարող է մեծ ռեսուրսներ ծախսել, որպեսզի մի քանի տարածքի էլ տիրանա, նա կարող է դա իրեն թույլ տալ»,- խոստովանել է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը բնակչության կողմից այնքան էլ բարձր աջակցություն չունի, ինչպիսին Ալիևն ունի, նշել է փորձագետը, ինչը նույնպես թուլացնում է Հայաստանի դիրքերը։ Բացի այդ, ըստ Յարոշենկոյի, Ադրբեջանի ղեկավարը հասկանում է, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը տեր չեն կանգնելու Փաշինյանին։ «Ալիևը հիանալի հասկանում է, որ Արևմուտքը ոչ մի դեպքում Փաշինյանի կողքին չի կանգնի, և քանի որ Փաշինյանը դադարեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս չի կարող պաշտպանել նրան: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա, պետք է սկսել պատերազմը»,- կարծում է Յարոշենկոն։ Նման կարծիք է հայտնել նաև Ալեքսեյ Մուխինը։ Նրա խոսքով, Ադրբեջանն այս փուլում ակնհայտ առավելություն ունի: «Այս փուլում Ադրբեջանը կշահի ռազմական առճակատումից, քանի որ նա ռազմական իմաստով հստակ առավելություն ունի, ուստի, ես մտավախություն ունեմ, որ կողմերն այժմ շատ մոտ են հակամարտությանը»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%