«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն իր թելեգրամյան ալիքում։
««Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վայրում փլատակների մաքրման ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայությունները կրկին դիեր են հայտնաբերել։ Այսպիսով՝ զոհերի թիվն այս պահին 115 է»,- ասված է ՌԴ ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր 93 զոհի մասին։
Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և հրդեհի հետևանքով թունավոր նյութերի արտազատումը։ Ահաբեկիչները հարձակման պահին կրակ են բացել ինքնաձիգներից, իսկ համերգասրահը հրդեհելու համար կիրառել են դյուրավառ հեղուկներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live