Կիևում ստանձնել են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների պատասխանատվությունը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը խոստովանել է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների հետևում կանգնած է իր հետախուզական ծառայությունը։
Գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ Մալյուկը խոստովանում է, որ «Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարվածում է» այնպիսի օբյեկտների, ինչպիսիք են՝ «Ղրիմի կամուրջը, Սև ծովում գտնվող ռազմանավերը, տանկերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, նավթավերամշակման գործարանները», ինչպես նաև « Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար աշխատող այլ օբյեկտներ»:
Անցած շաբաթների ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մի քանի հարձակումներ են իրականացրել քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Ռուսաստանի շրջանների նավթավերամշակման գործարանների վրա։ Որոշ դեպքերում դա հանգեցրել է նավթավերամշակման գործարանների հրդեհների: