Ղրղզստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ ՌԴ մեկնելուց
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց՝ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով։
Գերատեսչությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես զերծ մնալ ՌԴ տարածք մեկնելուց՝ մինչև անվտանգության լրացուցիչ միջոցառումների չեղարկումը, հայտնում է interfax.ru-ն:
«Նախկինում Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ընթացքում երկու և ավելի վարչական իրավախախտումներ կատարած քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ճանապարհորդություններից՝ պետական սահմանից այն կողմ մուտքի մերժումից և սույն ընթացակարգի հետ կապված հետևանքներից խուսափելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ: