Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՐՏԻ). Հաստատվել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագիծը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բանգլադեշ՝ Անկախության օր, Մալի՝ Ժողովրդավարության օր, Ուկրաինա՝ Ազգային Գվարդիայի օր, Վիետնամ՝ Երիտասարդության օր, Զրադաշտականներ` Զրադաշտի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1701- հիմնադրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը:

1920- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Սալիմովի, Թեյմուր բեկ Նովրուզովի և Ալի աղա Շիխլինսկու ղեկավարած զորքերը փորձել են գրավել Դալի Ղազարի զորքի կողմից պաշտպանվող Ասկերանը և շրջակա բնակավայրերը։

1920 - Զանգեզուրից Ղարաբաղ է ուղարկվել փոխգնդապետ Թարվերդյանի փոքրիկ ջոկատը, որն, ի վերջո, հետ է վերադարձել, քանի որ Ջեբրայիլում ադրբեջանական ուժեր չեն հայտնաբերվել։

1928- ծնվել է նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը։

1958- վախճանվել է բանաստեղծ Ազատ Վշտունին:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նեպալի հետ։

1999- Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին՝ Դոկտոր մահին, մեղավոր է ճանաչել էֆթանազիա իրականացնելու համար։

2002- հաստատվել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագիծը:

2006- Վաշինգտոնում Հայաստանի ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է ստանար 235 միլիոն դոլար։

2007- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է կառավարության հրաժարականը՝ կապված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ:

2008-Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկանները սկսել են բերման ենթարկել պողոտայով «քաղաքական զբոսանք» իրականացնող անձանց։

2008- վախճանվել է ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալ յանը։ 2014- կառավարության որոշմամբ Հայկական ատոմակայանի շահագործումը երկարացվել է ևս 10 տարով:

2020-«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային վարակից մահվան առաջին դեպքը Հայաստանում։

2021- Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այն հոդվածը, որի հիմքով մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին։

ԱՇԽԱՐՀ

1169- Սալահ ադ Դինը դարձել է Եգիպտոսի էմիր։

1483 -ծնվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը։

1668 -Անգլիան ստացել է Բոմբեի նկատմամբ հսկողություն։

1713 -Իսպանիան Անգլիային իրավունք է տվել իր ամերիկյան տարածքներում զբաղվել ստրկավաճառությամբ ։

1720 -վախճանվել է կսմիթավոր երաժշտական գործիքներ պատրաստող իտալացի վարպետ Պիետրո Գվարներին։

1797-վախճանվել է շոտլանդացի երկրաբան Ջեյմս Հաթոնը։

1812- Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 20 000 մարդ։

1827- վախճանվել է գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1828- ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվել է իր միակ հանրային համերգը։

1830 -հրատարակվել է Մորմոնների գիրքը։

1845 -ԱՄՆ-ում արտոնագրվել է բժշկական լեյկոպլաստիրը։

1881- Թեսալիան ազատագրվել և մտել է Հունաստանի կազմ։

1911- ծնվել է ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ Թենեսի Ուիլյամսը։

1923- վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը։

1933 -ծնվել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բարսսը («Բոլոր մարդիկ անում են դա», «Ծածուկ նայողը», «Արգելքները խախտելով» և այլն)։

1934- Մեծ Բրիտանիայում մտցվել են քննություններ ավտոմեքենա վարելու համար։

1941- ծնվել է անգլիացի կենսաբան Ռիչարդ Դոկինզը։

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը Պրուտ գետի շրջանում դուրս են եկել ԽՍՀՄ-ի սահմանից։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավել են ճապոնական Իվոձիմա կղզին։

1947- ԽՍՀՄ-ում արգելվել է մահապատիժը։

1953-ամերիկացի բժիշկ Ջոնս Էդվարդ Սոլկը հայտարարել է, որ հաջողված փորձարկվել է պոլիոմիելիտ հիվանդության դեմ ստեղծած իր պատվաստանյութը։

1960 -հիմնադրվել է նոր ֆուտբոլային մրցաշար՝ Եվրոպական երկրների գավաթակիրների գավաթը։

1971- Արևել յան Պակիստանն անջատվել է Պակիստանից, և ստեղծվել է Բանգլադեշի Հանրապետությունը։

1973 -Լոնդոնյան ֆոնդային բորսա առաջին անգամ թույլատրել են մուտք գործել կանաց։

1979 -Իսրայելի վարչապետ Բեգինը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը երկտարյա բանակցությունների արդյունքում կնքել են Եգիպտա-իսրայել յան խաղաղության պայմանագիր։

1995- ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը։

1996- Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրել է 6,9 միլիարդ դոլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ։

1999 -արձանագրվել է «Մելիսսա» վիրուսի հայտնվելը, որը կարճ ժամանակում ամբողջ աշխարհում վարակել է հարյուր հազարավոր համակարգիչներ։

2000 -Վլադիմիր Պուտինը ընտրվել է Ռուսաստանի նախագահ։

2001 -Աֆղանստանում իշխող Թալիբան շարժման ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Բամիան նահանգում ժայռերի վրա փորված Բուդդայի հսկայական արձանների ոչնչացումը։

2017 -Ռուսաստանի ավելի քան 80 քաղաքում տեղի են ունեցել Ալեքսանդր Նավալնու նախաձեռնած կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բողոքի ցույցեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»