Ռուսաստանի հայերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց հայրենիք. Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը հիմա եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների բավականին բարդ ժամանակաշրջանում է գտնվում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերի տնտեսական ակտիվությունը Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս է կազմում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հիմա մենք բավական բարդ ժամանակաշրջան ունենք մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում: Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրական, քանի որ հայերը մեզ հետ ավելի շատ են ապրում, քան հենց Հայաստանում»,- ասել է նա «Аргументы и факты» կայքին տված հարցազրույցում։
Պեսկովը հավելել է, որ հայերի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տնտեսական ակտիվությունը դեռ շատ մեծ տոկոս է կազմում Հայաստանի ընդհանուր բյուջեում։
«Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, դա տարեկան մոտ մի քանի միլիարդ դոլար է»,- հավելել է Պեսկովը։