Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը
ОБЩЕСТВОFastex-ի և ftNFT-ի աջակցությամբ օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգ։
Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին: Մեծ պահանջարկ վայելող երաժիշտների ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ՝ Մոցարտից և Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել:
Երեկոյի ընթացքում սիրված դուետի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Մորիս Ռավելի, Ֆրանսիս Պուլենկի և Կլոդ Դեբյուսիի հայտնի ստեղծագործությունները։ Ունկնդիրները հնարավորություն են ունեցել վայելելու միջազգային արվեստագետների և ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի փայլուն կատարումները:
Միջոցառման ավարտից հետո նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է. «Կան գործընկերներ, որոնք օգնում են նախագծերին, և գաղափարակիցներ, որոնք ոգևորում են: Շատ շնորհակալ եմ Ֆասթեքսին մեր կողքին լինելու համար»:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: