Գերագույն ռադայում գրանցվել է մի օրինագիծ, որը կարգավորում է տեղեկատվության փոխանակման հարթակների գործունեությունը, որոնց միջոցով տարածվում է զանգվածային տեղեկատվություն, մասնավորապես, Telegram-ը, որը հիմնադրվել է Պավել Դուրովի կողմից: Բացատրական գրության մեջ նշվում է, որ տեղեկատվության փոխանակման որոշ հարթակներ Ուկրաինայում բազմամիլիոնանոց լսարան ունեն: 2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Telegram-ի լսարանը գերազանցել Է YouTube-ը 4,5 անգամ՝ 72%՝ համապատասխան 16% -ի դիմաց։
Գերագույն ռադայի խոսքի ազատության հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Յուրչիշինը հայտարարել է, որ Telegram սոցիալական ցանցի ադմինիստրացիան առայժմ հրաժարվում է կապ հաստատել ուկրաինական իշխանությունների հետ և արգելափակել ռուսական քարոզչություն տարածող ալիքները: Հարթակի ներկայացուցիչ Ռեմի Վոնգը նաև պատմել է, որ ուկրաինական իշխանությունները Telegram ընկերությանը փոխանցել են այն ալիքների ցանկը, որոնք նրանք համարում են «պոտենցիալ խնդրահարույց»: