Ուկրաինան ու Ռուսաստանը հայտնում են փոխադարձ գնդակոծությունների մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշերը Ռուսաստանի Բելգորոդի մարզը ենթարկվել է գնդակոծության։ Մարզի երկնքում խոցվել է 18 օդային թիրախ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա նշել է, որ մեկ տղամարդ բեկորային վնասվածքներ է ստացել։ Վնասվել են նաև մի քանի տներ և ավտոմեքենաներ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը գնդակոծության մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ուկրաինական կողմը RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակել է 18 հրթիռ, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը խոցվել են ռուսական բանակի կողմից արձակված 13 կամիկաձե անօդաչուներից տասը։ ԱԹՍ-ների հարվածներն ուղղված են եղել Սումիի, Խարկովի և Պոլտավայի մարզերին։
Խարկովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Իզյում քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքին, մասամբ փլուզվել է գիմնազիայի շենքը, վնասվել են դրա մերձակայքում գտնվող բնակելի տները։ 1 տղամարդ վիրավորվել է: