«Կրոկուս»-ի ահաբեկչությունից տուժածների թիվն ավելացել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Crocus City Hall»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվն աճել է և հասել 360-ի։
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են աղետների բժշկության կենտրոնում։
«Չորեքշաբթի՝ մարտի 27-ի առավոտվա դրությամբ, ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, այդ թվում՝ 11 երեխա»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ 92 տուժած հոսպիտալացվել է, 63 մարդ արդեն դուրս է գրվել, 205 տուժածի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։
«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածերի թվի աճը բացատրվում է նրանով, որ շոկային վիճակում գտնվող մարդիկ լքել են ողբերգության վայրը և անմիջապես չեն դիմել բժիշկների, հոգեբանների օգնությանը։
Հիշեցնենք, որ արյունալի սպանդի զոհ է դարձել 139 մարդ, որոնց թվում՝ ՀՀ մեկ քաղաքացի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live