Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայություն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, որ Ֆրանսիան իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով լրտեսական ցանց է ստեղծում՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։
«Ֆրանսիան տարածաշրջանում խաղաղություն պահպանելու փոխարեն Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարում։ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, կազմում լրտեսական ցանց և գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության»,- լրագրողներին ասել է Նագիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է այդ գործողությունը՝ «անհապաղ և օպերատիվ կերպով ձեռնարկելով անհրաժեշտ և համարժեք քայլեր»։