Հունաստանում ձերբակալվել է միլիարդավոր դոլարների վառելիքի մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբի ղեկավարը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի իշխանությունները ձերբակալել են միջազգային հանցախմբի պարագլխին, որը մաքսանենգ ճանապարհով լատինամերիկյան վառելիքի արտադրանք էր տեղափոխում ամբողջ աշխարհում ապօրինի վաճառելու նպատակով: Ոստիկանության տվյալներով՝ հանցախումբը մաքսանենգությունից ավելի քան 21 միլիարդ դոլարի շահույթ է ստացել՝ վնաս պատճառելով ինչպես բրոքերներին, այնպես էլ՝ իրենց երկրներին:
Ըստ Reuters-ի անանուն աղբյուրի՝ հանցախմբի անդամ Իտալիայի քաղաքացին, որի ձերբակալման համար Ինտերպոլը կարգադրություն էր ստացել, հայտնաբերվել է ուրբաթ, Աթենքի հարավային արվարձանում:
Տղամարդուն ձերբակալելելուց հետո պետք է արտահանձնեն Վենեսուելայի իշխանություններին, որոնք մտադիր են նրան դատարանի առաջ կանգնեցնել հանցագործությունների, մասնավորապես՝ ռազմավարական նշանակության ռեսուրսների անօրինական փոխադրման և վաճառքի համար։
Ըստ ոստիկանության հայտարարության՝ հանցախումբը լատինաամերիկյան նավահանգիստներում նավթի լցանավներից գողանում էր վառելիքի արտադրանքը՝ բեռնափոխադրողներին խաբելու համար նախապես անջատելով բեռների ուղին հսկող սարքերը: