Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 27-ի գիշերվա ժամը 1.55-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Մարտի 29-ի կեսօրին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Աթոյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են թմբուկավոր ատրճանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք և կնիքվել: Տղամարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: