Ռուսները նոր բնակավայր են «ազատագրել»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջին բանակային կորպուսի 9-րդ մոտոհրաձգային բրիգադի ռուս զինվորները «ազատագրել» են Ավդեևկայի մոտ գտնվող Վոդյանոյե գյուղը։ Այս մասին հաղորդում է «Операция Z: Военкоры Русской Весны» տելեգրամյան ալիքը։
«Ռուսական բանակը ազատագրել է Վոդյանոյե բնակավայրը։ 2024 թվականի մարտի 31-ին 1-ին բանակային կորպուսի 9-րդ մոտոհրաձգային բրիգադը հակառակորդին դուրս է մղել դիրքերից և ամբողջությամբ գրավել գյուղը»,- ասված է հաղորդագրությունում։
Փետրվարի 16-ին ռուսական զորքերն արդեն ազատագրել են Ավդեևկան, որի համար մարտերը շարունակվում էին 2014 թվականից։
Ըստ ՌԴ ՊՆ-ի, հենց այդտեղից են ուկրաինացի զինյալները գնդակոծել Դոնեցկը և մոտակա բնակավայրերը։
Ինչպես այդ ժամանակ գրեց WP թերթը, քաղաքի ազատագրումը Ռուսաստանի ամենանշանակալի հաղթանակն էր ռազմադաշտում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live