Ереван, 21.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ամենաթունդ խմիչքներից մեկը, որը համարվում է առավել «մարդասպան» կոկտեյլների հիմքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի ամենաթունդ խմիչքներից մեկը Everclear լիկյորն է: Այն աշխարհի առավել «մարդասպան» կոկտեյլների հիմքն է հանդիսանում: Դրա վաճառքը Ամերիկայի 13 նահանգում նույնիսկ արգելված է: Ընդհանրապես, լիկյորները հայտնվել են միջնադարում որպես փիլիսոփայական քարը փնտրող ալքիմիկոսների հետազոտությունների «կողմնակի» արտադրանք: Հենց այդ ժամանակ են հայտնվել տարբեր խոտաբույսերի և մրգերի հիմքով հայտնի լիկյորները, որոնք հաճախ կրել են կրոնական օրդենների անուններ. օրինակ՝ գոյություն ունեցող ամենահին լիկյորներից մեկը Benedictine-ն է:

Սկզբնապես լիկյորները պատրաստվել են որպես դեղամիջոցներ, բայց աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում կորցրել են իրենց բուժական նշանակությունը: Դրանք սկսել են մեծամասամբ պատրաստել տարբեր մրգերից ու հատապտուղներից և ծառայել են որպես մարսողությունը խթանող ըմպելիքներ: Քսաներորդ դարում լիկյորների մեջ ալկոհոլի պարունակությունը նվազեցվել է մինչև 20 %, և լիկյորները ձեռք են բերել կանանց խմիչքի համբավ: Լիկյորների պատմությունը մի փոքր ուսումնասիրելուց հետո հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ է Everclear- ը համարվում լիկյոր, եթե այն հաճախ ավելի թունդ է, քան, օրինակ՝ օղին: Պարզապես այն պատճառով, որ արտադրողը կտրականապես խորհուրդ չի տալիս օգտագործել այդ ըմպելիքը մաքուր վիճակում և այն համարում է կոկտեյլների կամ այլ ավելի «մարդկային» լիկյորների հիմք: Այս լիկյորի ալկոհոլային պարունակությունը հասնում է 95 աստիճանի:

Ճիշտ է, ԱՄՆ-ի 13 նահանգում դրա թնդությունը օրենքի պահանջով ստիպված կրճատվել է մինչև 75 աստիճանի: Բուն Ամերիկայում Everclear-ը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել հենց կոկտեյլների հիմք հանդիսանալով: Մի կարծեք, որ դա պարզապես սովորական ալկոհոլ է: Everclear-ը չունի արտահայտված համ ու հոտ, այդ իսկ պատճառով էլ բարմենները սիրում են այն: Նման չեզոքությունը ձեռք է բերվում բազմաթիվ զտումների, բարձրորակ հումքի, ինչպես նաև որոշ գաղտնիքների միջոցով, որոնք արտադրողը, բնականաբար, չի բացահայտում: Այս լիկյորը մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես ամենաթունդ ալկոհոլային ըմպելիք: Այնուամենայնիվ, վերջին տարիներին արտադրողները վերացրել են այդ խմիչքին ներկայացվող որոշ պահանջներ, և արդյունքում Everclear-ը, որը ժամանակին եղել է լավագույնը, ներկայում այդպիսին չէ: Այն պահպանել է իր առաջնությունը միայն լիկյորների շարքում:

Ընդհանուր հաշվարկով առաջատարը լեհական Spiritus-ն է: Այդ օղին (համենայն դեպս, լեհերը դրան այդպես են ասում) ունի 96 աստիճան թնդության ամենամաքուր ալկոհոլ: Ինչպես Everclear-ի դեպքում անհայտ է, թե արդյո՞ք կան այն առանց նոսրացնելու խմող մարդիկ: Համենայն դեպս, նշենք, որ լեհերը նախազգուշացնում են, որ այդ ըմպելիքի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, այդ թվում՝ կուրության: Ավելացնենք միայն, որ Everclear լիկյորը քիչ է հայտնի, քանի որ այն հիմնականում օգտագործում են բարմենները այլ լիկյորներ և կոկտեյլներ պատրաստելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankГламурные аутфиты звезда на церемонии вручения премии Governors Awards в Лос-Анджелесе Ким Кардашьян продемонстрировала свою скульптурную фигуру в нижнем белье Dolce & Gabbana x SKIMS Джордж Клуни восхищен Евой Лонгорией: «Она надирает задницы» Сарик Андреасян и Лиза Моряк ждут второго ребенка Эксперт: Решения в Армении принимает один человек с неясными мотивациями NBC News: В результате израильских атак оказалось под угрозой исчезновения древнее историческое наследие Ливана