Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձինք․ ԶԼՄ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրք իրավապահները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձանց, որոնցից մեկը կալանավորվել է, գրում է Hürriyet թերթը։
Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը հայտնաբերել են ԻՊ-ի երկու անդամներին և ձերբակալել Պենդիկ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում: Նշվում է նաև, որ ձերբակալվածներն ահաբեկչություն էին ծրագրում Թուրքիայում։
«Երկու ձերբակալվածներն էլ հարցաքննությունից հետո տարվել են դատարան... կալանավորվել է Տաջիկստանի քաղաքացի, ԻՊ–ի անդամ 37-ամյա Ֆազիլջոն Ա.-ն, իսկ նրա ենթադրյալ հանցակիցը՝ Ղրղզստանի քաղաքացի 41-ամյա Զուլֆիյա Ս. արտաքսվել է Թուրքիայից»,- հայտնում է թերթը։
Նախատեսվող ահաբեկչության կոնկրետ նպատակները դեռ պարզ չեն։