Պատերազմ հիմա չի լինելու, բայց առանց խաղաղության պայմանագրի ստորագրման, Ալիևը ճնշումով կվերցնի տարածքները. փորձագետ
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի միշտ հող է նախապատրաստում ՝ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարություններին, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը․
«Խնդիրն այն է Ալիևը հիմա կանի, թե՞ չի անի: Եթե Հայաստանը ներկայացնող անձ Փաշինյանը գնում է Տավուշ և ասում, որ այդ տարածքներն Ադրբեջան են, ի՞նչ եք կարծում Ադրբեջանին լեգիտիմ իրավունք տալի՞ս է այդ տարածքները վերցնելու, իհարկե տալիս է: ՀՀ քաղաքացիներ եթե լինեն, որ չուզենան լքել այդ տարածքներն, ապա Ադրբեջանի ԶՈՒ-ն ուժով է նրանց հեռացնելու, եթե տեսնեն ռազմական դիմադրություն փորձելու են վերացնել: Ադրբեջանի հետ այդ տարածքների հետ կապված Փաշինյանը համակարծիք է»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ պատերազմ հիմա չի լինելու: Պատերազմը տարածաշրջանում նշանակում է, որ այդ թվում Իրանն ու Ռուսաստանը ստիպված ներքաշվելու են ռազմական գործողությունների թատերաբեմ: Նշանակում է, որ տարածաշրջանը պայթելու է, որտեղ նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է ներգրավված լինելու:
«Ալիևը ՀՀ ներկա իշխանությունների նման արկածախնդի՞ր է, իհարկե ոչ: Ալիևը եթե կարող է համբերատար կերպով ստանալ, կտոր-կտոր, գյուղ-գյուղ վերցնելով, 44 օրյա պատերազմն ավարտվեց 2020թ նոյեմբերի 9-ին, բայց Արցախը հայաթափվեց 2023թ սեպտեմբերի 19-20-ին: Ալիևը համբերեց ու սպասեց: Հիմա էլ առանց խաղաղության պայմանագրի ստորագրելու նա կսպասի ու ճնշումային քաղաքականություն իրականացնելով կվերցնի:
Ռազմական էսկալացիան ծայրահեղ դեպք է: Առավել ևս, եթե Ադրբեջանը բարձունքներ չի վերցնում, Տավուշը ՀՀ-ի ամենապաշտպանված տարածքն է՝ Նախիջևանի սահմանն ու Տավուշի մարզը մինչև Ճամբարակ:
Ադրբեջանցիներն այդ տարածքում միշտ էլ խեղճացել են, մենք կարողացել ենք իրենց խեղճացնել և շատ բարձունքներ հիմա մեր ձեռքում է: Եթե հիմա Ադրբեջանը փորձի այս ուղղությամբ ինչ-որ բան վերցնել չի ստացվի, եթե իհարկե դավաճանական մաս մեր ԶՈՒ-ին հրաման չտան, որ պաշտպանական գծից դուրս գան: Որքան էլ Փաշինյանը փորձի հերքել, որ նման բան չի եղել, եղել է միևնույն է: Եթե մեր ԶՈՒ-ին հրաման տրվի դուրս գալ պաշտպանական տարածքից, ապա այդ դեպքում կհանձնվեն տարածքները: Եթե հրաման չլինի, գուցե լրիվ հակառակը լինի ու մենք առաջ գնանք: Կրկնում եմ, եթե իհարկե նորմալ հրամկազմ լինի: Ինչպիսին գերագույն հրամանատարն է ու նրա ընտրած ՊՆ նախարարն, ապա նույն ձևով էլ կադրային քաղաքականությունն է իրականացվում»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: