Եվա Ռիվասի խորհուրդը նիհարել ցանկացողներին (լուսանկարներ)
ЛАЙФ«Մի քանի խորհուրդ տամ նրանց, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն։ Ինչու է ձեզ մոտ մշտապես ուտելու ցանկություն առաջանում, եւ ինչու՞ դուք չեք կարողանում պայքարել դրա դեմ։
Պատճառ 1 – Դուք խիստ դիետա եք պահում եւ հարկավոր է վերանայել ձեր սննդակարգը։
Պատճառ 2 – Դուք դիետա չեք պահում, բայց փորձում եք օրական սնվել 2-3 անգամ։ Սակայն նույնիսկ մանկապարտեզի տարիքի երեխան գիտի, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական սնվել 5 անգամ, եւ սա ԳՈՐԾՈՂ ՄԵԹՈԴ է։ Երեք անգամյա սնունդն ու երկու անգամ հավելյալ սնվելը կազատի ձեզ քաղցի զգացումից եւ գիշերային ժամերին ուտելուց։ Ես սնվում եմ առավոտյան 9։30 մինչեւ 23։00 եւ նիհարում։ Կարեւորը ճիշտ սննդակարգն է։
Պատճառ 3 – Քիչ ջուր եք խմում։ Զարմանալի է, բայց ջրազրկված օրգանիզմը քաղցի զգացում է ունենում։ Ինչու՞։ Որովհետեւ օրգանիզմը փորձում է ջուր ստանալ նատրիումի (աղ) միջոցով։ Հետեւաբար, երբ քաղցի զգացում ունեք, ոչ գազավորված ջուր խմեք։
Պատճառ 4 – Հոգնած եք։ Դուք քնի պակաս ունեք, ինչը հանգեցնում է ախորժակի համար պատասխանատու լեպտին հորմոնի կրճատմանը։
Պատճառ 5 – Դուք ուտում եք ոչ յուղալի սնունդ։ Մշտապես ոչ յուղալի սնունդ օգտագործելու դեպքում օրգանիզմի քաղցը չի հագենում եւ հավելյալ սնվելու կարիք է զգում։ Հարկավոր է նախապատվությունը տալ ցածր յուղայնությամբ սննդատեսակներին։



