Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարություն է տարածել. Հոխիկյան
БЛОГԱդրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարություն է տարածել, թե հայկական բանակը առաջնագծում ամրաշինական աշխատանքներ է կատարում, կահավորում խրամատները։ Թշնամին նեղսրտել է, որ մերոնք ուժեղացնում են դիրքերը։
Կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ հայկական բանակի ամրաշինական աշխատանքների մեջ մի փոքրիկ ներդրում էլ մենք ունենք' շնորհիվ մեր հայրենակիցների աջակցության։
Շարունակում ենք քողարկիչ ցանցեր հասցնել առաջնագիծ ու մեր զորքին ապահովագրել թշնամու աթս-ների և դիպուկահարների թիրախավորումից։ Դա, բնականաբար, թշնամու սրտով չէ, բայց որքան ուժեղ ենք մենք, այնքան պատերազմի վտանգը փոքրանում է։
Շնորհակալություն եմ հայտնում բանակի այն սպաներին, հրամանատարներին, որոնք հայրենիքի անվտանգությունը ավելի են կարևորում, քան իշխանության կողմից եկող խեղճ լինելու և անվերջ նահանջելու հրահանգները։
Պետք է առանց վախենալու ընդդիմանալ հակահայկական որոշումներին, ինչքան էլ այդ որոշումները վերևներից գան։ Այդ ընդդիմանալը և անհնազանդությունը պետք է համընդհանուր լինի, ընդգրկի պետության բոլոր ոլորտները, որպեսզի կարողանանք իրական հաջողություն ունենալ։
Մենք պարտավոր ենք առավելագույնն անել մեր երկրի անվտանգության ու բարեկեցության համար' անկախ երկրում տիրող քաղաքական ռեժիմից, որովհետև իշխանությունը վաղը չի լինի, իսկ այսօրվա խնդիրների հետևանքները վաղը զգալու ենք մենք և մեր զավակները։
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



