Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպես էլ չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալ հնարավոր սահմանազատումը. Մեսրոպ Առաքելյան
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպես էլ չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալ հնարավոր սահմանազատումը։
Միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես 1922թ․ քարտեզով, որով Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ (մինչև ԽՍՀՄ կազմում ընդգկվելը)։
Եվ ահա, այդ տարիների քարտեզով Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը անցնում էր բոլորովին այլ հատվածում՝ քարտեզում նշված է ԿԱՊՈՒՅՏ ԳՈՒՅՆՈՎ։
ՍԵՎ ԿԵՏԵՐՈՎ նշված են ենթադրյալ չորս գյուղերը, որոնց մասին խոսում է իշխանությունը։
Հայաստանը պետք է միջազգային իրավունքի հիման վրա ստանա 1922թ․ քարտեզով սահմանազատում անելու միջազգային աջակցություն և ոչ թե առանց հասկանալու անդադար խոսի սահմանների հետ կապ չունեցող Ալմա-Աթայի հռչակագրից։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



