Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փաշինյանի վարկանիշը՝ 8%. հանրության շուրջ 75%–ը սպասում է այլընտրանքային՝ «երրորդ ուժի» քաղաքական առաջարկին

ПОЛИТИКА
«GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։ Այսպիսով՝ հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 17.1 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 19.9՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, 7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին
 
Համեմատության համար նշենք, որ այս տարվա փետրվարին անցկացված նմանատիպ հարցման արդյունքները հետևյալն են․
 
• Լիովին դրական – 15․1 %
 
• Ավելի շուտ դրական – 13,9 %
 
• Ավելի շուտ բացասական - 28,3 %
 
• Ընդհանրապես բացասական – 38,1 %
 
• Դժվարանում եմ պատասխանել – 4,6 %
 
Դինամիկան ակնհայտ է։ Եթե այս տարվա փետրվարին Փաշինյանի գործունեությունը լիովին դրական էր գնահատում հարցվածների 15․1 %-ը, ապա մարտին արդեն` 8%-ը։ Աճել է նաև Փաշինյանի գործունեությունը ընդհանրապես բացասական գնահատողների թիվը՝ 47.1%, փետրվարի 38,1 %-ի դիմաց: 
 
Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին փաստում է ոչ միայն «GALLUP»ը: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հունվար ամսվա հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանին վստահում է հարցվածների ընդամենը 15 տոկոսը, իսկ ահա հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ որևէ մեկին չի վստահում:
 
Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ ևս գործում է շուկայական օրենքը, եթե կա պահանջարկ, ձևավորվում է առաջարկ․ Նիկոլ Փաշինյանի և այս նրա քաղաքական թիմի գահավիժող վարկանիշը վկայում է, որ հանրության կողմից այդ պահանջարկը ձևավորվել է՝ ըստ «GALLUP-ի վերջին հարցման հանրության շուրջ 75%-ը այլընտրանքային քաղաքական ուժի փնտրտուքի մեջ է։ Հետևաբար, եթե ի հայտ գա այնպիսի այլընտրանքային ուժ, որին կհաջողվի մոբիլիզացնել հանրությանը, հանդես գալ նոր դեմքերով, դուրս լինել նախկին-ներկա արհեստական դիսկուրսից և օրակարգ բերել նոր ծրագրեր ու գաղափարներ, ապա այդ ուժը վստահաբար կշահի հանրության մեծամասնության վստահությունը։ Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ այլընտրանքային ընդդիմադիր բևեռը արդեն իսկ ձևավորման փուլում է, տարբեր գործիչներ և քաղաքական ուժեր կոնսուլտացիաներ են սկսել այդ նպատակով:
 
Ուշագրավ է, որ մամուլը լայն անդրադարձ էր կատարել մարտի 17-ին կայացած բազմամարդ` շուրջ 500 հոգու մասնակցությամբ, հավաքին՝ քաղաքական բովանդակությամբ, որը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին  մասնակցել են նաև ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից: Արման Վարդանյանը մասնավորապես  ասել է, որ հանուն երկրի զարգացման պետք է դուրս գալ քաղաքական այս դիսկուրսից, համախմբել հանրությանը՝ միևնույն ժամանակ քաղաքական դաշտ բերելով նոր լիդերների: Ուշագրավ է, որ ըստ մամուլի,  «Միասնություն» շարժման ղեկավարները «կուլուարային» հանդիպումներ են ունենում Հայաստանի մեծ թվով քաղաքական թիմերի և հասարակական գործիչների հետ` երկրի զարգացման և անվտանգության հարցերի շուրջ ջանքերը միավորելու նպատակով:
 
Այս խմորումները պատահական չեն։ Լեգիտիմության նման ցածր աստիճան ունեցող քաղաքական ղեկավարը և նրա թիմը պարզապես չեն կարող ներկայացնել Հայաստանը և հայ ժողովրդի անունից վճռորոշ որոշումներ կայացնել, այն էլ ` երկրի համար նման ծանրագույն իրավիճակում։ Ըստ այդմ քաղաքական թատերաբեմ պետք է գա նոր այլընտրանքային ուժ՝ նոր կոնցեպտով, որը կկոնսոլիդացնի հանրությանը և բալանսավորված և հայ ժողովրդի շահերից բխող հարաբերություններ կսկսի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական խաղացողների հետ։ Հայաստանում նոր ու ազգային իշխանություն ձևավորելու պահանջարկը վաղուց է ձևակերպվել, մնում է որ այլընտրանքային ՝ երրորդ ուժը կամ ուժերը հանդես գան համապատասխան քաղաքական առաջարկով:
СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах