Բրյուսելում ապրիլի 5-ի հանդիպումը կսրի Կովկասում իրավիճակը. Ալիև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զրույցի թեման ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի եռակողմ հանդիպումն է։
Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել ապրիլի 5-ին ՀՀ վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումը։
Ալիևը, մասնավորապես, ասել է, որ ըստ «իր ունեցած տեղեկությունների՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին են Հայաստանին ռազմական օգնությունը և համատեղ զորավարժությունները, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Եվրոպական Միության Խաղաղության հիմնադրամի միջոցով և ԱՄՆ բյուջեի հաշվին Հայաստանին զինելը»։
Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ չնայած Բաքվի հիմնավոր մտահոգություններին, ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն:
«Արեւմուտքում հնչած մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, լիովին անհիմն են»,- պնդել է Ադրբեջանի նախագահը:
Առավել մանրամասն` այստեղ.