Ինչպիսի՞ն է այսօր աշխարհում խորտակված ամենամեծ ուղևորատար զբոսանավը` «Կոստա Կոնկորդիան» ներսից (լուսանկարներ)
ЛАЙФ2012 թ.–ի հունվարի 13–ին, Իտալիայի ափերի մոտ խութերին բախվեց, իսկ ժամեր անց խորտակվեց պատմության մեջ ամենամեծ ուղևորատար նավը` 290 մետրանոց «Կոստա Կոնկորդիան»։ Տեղի ունեցած ողբերգության պատճառով զոհվեց 32 մարդ, տարհանվեց` 4000-ը: Ընդհանուր վնասը կազմեց 1,5 միլիարդ եվրո:
Աշխարհի լավագույն ուղևորատար նավերի տասնյակում տեղ գտած «Կոստա Կոնկորդիան» կառուցվել էր 2006 թվականին:
Այսօր նավը բերված է ուղղահայաց դիրքի (2013 թվականի սեպտեմբերին): Բայց նավի վրա հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, որոնք այդպես էլ հնարավոր չի եղել պարզելու, թե ում են պատկանում:
Զբոսանավի 54-ամյա նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն դատապարտեց 16 տարվա ազատազրկման։ Հենց նրա մեղքով էր նավը չափազանց շատ մոտեցել ափին, ինչի արդյունքում էլ խորտակվել էր։
Գերմանացի լուսանկարիչ Դանոկ Կիելկովսկուն հաջողվեց ուղղահայց դիրքի բերելուց հետո ներխուժել զբոսանավ և բացառիկ լուսանկարներ անել, որոնք ներկայացնում ենք ձեզ.













Շարունակությունն`այստեղ
1
Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектов
2
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
3
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
4
Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии
5
Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю Армению



