Խոզի երիկամի փոխպատվաստմամբ պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում 62-ամյա ամերիկացի տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ աշխարհում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամի փոխպատվաստման վիրահատությունից հետո։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ բժշկական հաստատությանը հղումով։
Կլինիկայի բժիշկները հայտնել են, որ պացիենտը մարտի 21-ին վիրահատությունից հետո երկշաբաթյա վերականգնողական շրջան է անցկացրել հիվանդանոցում և տուն է տեղափոխվել, երբ պարզվել է, որ նրա վիճակը կայուն է։ Ընդ որում, բժիշկները չեն շտապում հայտարարություններ անել պրոցեդուրայի անվերապահ հաջողության մասին։ Հրատարակությունը հիշեցրել է, որ նախորդ երկու հիվանդները, ովքեր ստացել էին գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սրտեր, մահացել են մի քանի ամիս անց՝ բարդությունների պատճառով։