Մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ, 8 մարդ ստացել է վնասվածքներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 11-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու զորակոչից խուսափելու՝ 3-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության, խոշտանգման, ավազակության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, գրավառուին վնաս պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: