Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Պրահայի «Սպարտա»-ի հանդիպման ընթացքում
СПОРТԳերմանիայի առաջնության երկրորդ շրջանի նախապատրաստական փուլի շրջանակում հունվարի 19-ին Դորտմունդի «Բորուսսիա»-ն ստուգողական հանդիպում անցկացրեց Պրահայի «Սպարտա»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թոմաս Տուխելի թիմը հաղթանակ է տոնել 3:1 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի հանդիպման 69-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: Մինչ այդ՝ 40-րդ րոպերին նրա կատարած փոխանցման շնորհիվ գոլի հեղինակ էր դարձել Իլկայ Գյունդողանին, ով երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին եւս մեկ գոլ խփեց:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում եւ միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում փոխարինվեց:
«Սպարտա»-ի կազմում աչքի է ընկել Լավաթան:
1
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
В приграничных сёлах Армении закрывают школы



