Արցախցիների հետ երկրորդ հանդիպումը Գյումրիում էր
ОБЩЕСТВОԱռիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ ներկայացուցիչները, ի թիվս այլ ծրագրերի, սկսել են «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսում են Հայաստանի բոլոր մարզերում հանդիպումներ ունենալ արցախցի մեր հայրենակիցների հետ՝ քննարկելու արցախցիներին անհանգստացնող հարցերը: Առաջին հանդիպումը կայացել էր Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
Past.am-ի տեղեկություններով, այսօր ՀԿ ներկայացուցիչներն այցելել են Շիրակի մարզ և հանդիպել Գյումրիում ու հարակից բնակավայրերում ապրող արցախցի մեր հայրենակիցների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են արցախցիներին և որոնք համարվում են խնդրահարույց: «Արդարություն և վերադարձ» ՀԿ ղեկավարները նշել են, որ բոլոր կարծիքները հաշվի են առնվելու վերջնական վերլուծական փաթեթում, որը պատրաստ կլինի Հայաստանի բոլոր մարզեր այցելելցուց հետո: Նրանք նաև հավելել են, որ ամեն ինչ անելու են՝ արցախցիների ձայնը լսելի դարձնելու համար թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային հանրության համար: