«Toyota»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին՝ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի դիմաց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Հրաչիկ Խաչատուրյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի դիմաց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ինքը փորձել է խույս տալ, որպեսզի չբախվի «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, ինչի պատճառով էլ կորցրել է մեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը:
Տեղում էր նաև «Mitsubishi»-ի վարորդը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Սամվել Սիմոնյանն է:
Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
© https://shamshyan.com/hy/article/2024/04/06/1259121