Պայթյուն Թբիլիսիի հրաձգարանում. զոհվածների և տուժածների թվում են ՆԳՆ աշխատակիցներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիի Իսանի շրջանի Բոչորմա փողոցում գտնվող Battleground հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Վրաստանի ՆԳՆ մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, պայթյունի մասին տեղեկատվությունը ԶԼՄ-ներում հայտնվել է ապրիլի 7-ի կեսօրին: Պայթյունի վայրում երկու մարդ Է զոհվել, չորսը հոսպիտալացվել են։ Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։
«Հրշեջները դեպքի վայրից դուրս են բերել երկու զոհվածի և չորս վիրավորի, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Զոհվածներից մեկը ՆԳՆ աշխատակից է։ Տուժածներից երկուսը ՆԳՆ աշխատակիցներ են, մեկը՝ Battleground խանութի աշխատակից»,- հայտնել են գերատեսչությունից։
Վրաստանի ՆԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Պայթյունի հետաքննությունն իրականացվում է «էլեկտրա - կամ ջերմաէներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան» հոդվածով: