Կառավարությունը հաստատեց Այգեհովիտ-Այգեպար նոր ճանապարհի անվտանգությունն ապահովող նախագիծը
ОБЩЕСТВОԱյգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը շրջանցող նորակառույց 3.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհն ընդգրկվեց կառավարության սահմանած ճանապարհների պահպանման և շահագործման ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց. «Նախագծի ընդունման նպատակն է ապահովել նորակaռույց ճանապարհի երթևեկության անվտանգությունը»:
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը գտնվում էր ադրբեջանական զինուժի անմիջական դիտակետում և պարբերաբար հակառակորդը կրակ էր բացում այնտեղով երթևեկող ավտոմեքենաների ուղղդությամբ: Նոր ճանապարհը, որտեղ կառուցվել է նաև անվտանգությունն ապահովող պատ, շրջանցում է նախկին մայրուղին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



