Ереван, 07.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԱՊՐԻԼԻ). «Թբիլիսյան իրադարձությունները», «Բիթլզ» խմբի գոյության դադարեցումը, աշխարհում առաջին հրապարակային մշակութային ցուցահանդեսը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Թունիս՝ Նահատակների օր, Վրաստան՝ Ազգային միասնության օր, Ֆինլանդիա՝ Ֆիններենի օր, Բոլիվիա՝ Սահմանադրության օր, Կոսովո՝ Սահմանադրության օր, Ֆիլիպիններ՝ Հայրենասիրության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1932– բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան բանվորական թատրոնը, որը փակվել է 4 տարի անց` 1936 թվականին։

1938 –վախճանվել է գրականագետ, թարգմանիչ Հարություն Սուրխաթյանը։

2003-Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը։

2004- Ազատության հրապարակում կայացել է «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ հանրահավաքը, որի ավարտին ցուցարարները քվեարկությամբ որոշել են անժամկետ նստացույց անցկացնել Ազատության հրապարակում՝ մինչև Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:

2008-Սերժ Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահի պարտականությունները և հրամանագիր ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

2012 –վախճանվել է օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը։

2013– հայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը։

2016-Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվել է Ապրիլ յան պատերազմի դիակների փոխանակում։ Հայկական կողմին է հանձնվել 18 զինծառայողի մարմին։

2017-Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանի կողմից հիմնադրված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

2021- վախճանվել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

ԱՇԽԱՐՀ

193– Սեպտիմիուս Սևերուսը հռոմեական զորքերի կողմից հռչակվել է Հռոմեական Կայսրության կայսր։

491– վախճանվել է բյուզանդական կայսր Զենոնը։

1241 –Լիգնիցայի ճակատամարտի ժամանակ Չինգիզ խանի թոռ Բայդուրի ղեկավարած մոնղոլ-թաթարական բանակը ջախջախել է Հենրիխ 2-րդ Բարեպաշտի գլխավորած գերմանա-լեհական բանակին։

1454 –Իտալիայի քաղաք-պետությունները կնքել են Լոդիական խաղաղության պայմանագիրը։

1492 –վախճանվել է Իտալիայի կառավարիչ Լորենցո Մեդիչին։

1553 –վախճանվել է ֆրանսիացի վանական և լեզվաբան Ֆրանսուա Ռաբլեն։

1609 –Իսպանիայից վտարել են մորիսկներին՝ քրիստոնեություն ընդունած մավրերին։

1626– վախճանվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը։

1667 –Փարիզում կայացել է աշխարհում առաջին հրապարակային մշակութային ցուցահանդեսը։

1682 –Ռոբերտ դե Սալը, խաչ տնկելով Միսիսիպիի դելտայում, այն հայտարարել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կալվածք և անվանել է Լուիզիաննա։

1747 –Լոնդոնում պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Լովատի 11-րդ լորդ Սայմոն Ֆրեյզերը, որը դարձել է վերջին մարդը Անգլիայում, որը դատարանի կողմից դատապարտվել է գլխատման։

1799 –անգլիացի քիմիկոս Հեմֆրի Դևին հայտնագործել է ուրախացնող գազի ցավազրկող հատկությունը։

1860 – ֆրանսիացի գյուտարար Էդուարդ դե Մարտենվիլը առաջին անգամ ձայնագրել է «Լուսնի լույսը» ֆրանսիական ժողովրդական երգը, որը ներկայում պահպանվում է փարիզյան արխիվում։

1865– ավարտվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որը սկսվել էր 1861 թվականի ապրիլի 12-ին։

1866 –քաղաքացիական իրավունքների մասին օրենքը ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին տվել է հավասար իրավունքներ (բացառությամբ ռեզերվացիաներում և անմարդաբնակ տարածքներում ապրող հնդկացիների)։

1867– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը։

1917 –բոլ շևիկները՝ թվով 31 անձ, որոնց թվում՝ նաև Լենինը, լքել են Ցյուրիխը և ուղևորվել Ռուսաստան։

1928 –Թուրքիայում պաշտոնական կրոն է հայտարարվել իսլամը։

1933– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։

1940 –նացիստական Գերմանիան ներխուժել է Նորվեգիա և Դանիա, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ԴանիաՆորվեգական օպերացիան։

1945 - ԽՍՀՄ բանակը գրավել է Քյոնիգսբերգը՝ ներկայիս Կալինինգրադը, պարետ Օտտո Լյաշը ստորագրել է կապիտուլ յացիայի արձանագրությունը։

1945 - Հիտլերի նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով Ֆլոսսենբուրգ համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել ԱԲՎԵՐ-ի ղեկավար, ադմիրալ Կանարիսը։

1963 –Ուինստոն Չերչիլը դարձել է առաջին արտասահմանցին, որին ԱՄՆ-ի Կոնգրեսը շնորհել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։

1970 – Պոլ Մաքքարթնին հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Ջոն Լենոնի հետ, ինչն էլ վերջ է դրել «Բիթլզ» խմբի գոյությանը։

1989- տեղի են ունեցել «Թբիլիսյան իրադարձությունները». կառավարության շենքի մոտ ոստիկանության և բանակի կողմից ուժի կիրառմամբ ցրել են ընդդիմադիրների ցույցը, որի արդյունքում զոհվել է 21, վնասվածքներ ստացել՝ 290 մարդ։

1991– Վրաստանն անկախացել է ԽՍՀՄից։

2000 –Էդուարդ Շևարդնաձեն վերընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում։

1993– Կիմ Ջոնգ Իլը փաստացի դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։

2015 – Ուկրաինայում արգելվել է նացիստական և կոմունիստական սիմվոլիկան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026АНО «Евразия» подвела итоги двухлетней работы и открыла прием заявок на премию 2026 годаРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео) Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняАрмянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора