Կայացել է «Նոր ալիք» մրցույթի ազգային փուլը. հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Մոսկվայում կայանալիք հաջորդ փուլին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝՝ Դվին համալիրում կայացել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթի ազգային փուլը, որի արդյունքում ընտրվել են երկու մասնակիցներ՝ Անահիտ Հակոբյանը և Մովսես Մովսիսյանը, որոնք մասնակցելու են Մոսկվայում կայանալիք հաջորդ փուլին և ֆինալիստներից մեկը Սոչիում ներկայացնելու է Հայաստանը: Tert.am Life-ը ներկա է եղել մրցույթին և ներկայացնում է մանրամասները:
Մրցույթն այս տարի կայացել է «Թովմասյան» հիմնադրամի հովանում ներքո, իսկ լուսաբանման աշխատանքներով աջակցել է Արմենիա հեռուստաընկերությունը:
Ազգային փուլին մասնակցել են շուրջ 30 մասնակիցներ, որոնց մի մասը ներկայանում էր հեղինակային երգերով, որոնց էլ ժյուրին նախապատվություն էր տալիս:
Ժյուրիի կազմում էին Ալեքսանդ Ռևզինը, Ավետ Բարսեղյանը և «Նոր ալիք» մրցույթի նախորդ տարիների հայաստանյան պատվիրակները, մասնավորապես՝ Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Սոնա Շահգելդյանը և Սարո Գևորգյանը:
Մեզ հետ զրույցում մրցույթի բեմադրող ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինը պատմեց իր տպավորությունների մասին՝ ընդգծելով, որ ուրախ է տեսնել նախորդ տարիների մասնակիցներին:
«Այսօր ժյուրիի կազմում են հայ արտիստներ, որոնք ժամանակին այսպես կանգնած էին բեմում, բայց այսօր նրանք ժյուրիի դերում են:Լսելով իրենց կենդանի կատարումները կարող եմ ասել՝ արտիստներն աշխատում են իրենց վրա: Անդրադառնալով մասնակիցներին ես ուզում եմ նշել՝ մենք ունենք իսկապես տաղանդավոր արտիստներ, որոնք կարող են պատվով ներկայացնել իրենց երկիրը նման մրցույթում»,- ասաց Ալեքսանդր Ռևզինը:
Մոսկվայում կայանալիք փուլի առաջին ֆինալիստներից է երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ հենց բեմում կայացավ նրա նոր երգի պրեմիերան:
«Սկզբում մենք ունեցանք որոշակի տեխնիկական խնդիրներ, քանի որ երգի մինուսը չէր միանում, բայց դա ինձ չխանգարեց ելույթ ունենալ, հավաքել ուժերս և պրոֆեսիոնալ ժյուրիի առաջ ներկայացնել իմ հեղինակային երգը»,- նշեց Անահիտ Հակոբյանը:
Մյուս ֆինալիստը՝ Մովսես Մովսիսյանը ևս նշեց, որ ճիշտ ընտրություն էր հանդես գալ հեղինակային երգով:
«Ի սկզբանե մտածում էի հանդես գալ հիթային երգերով, բայց, երբ տեսնում էի, որ ժյուրին նախապատվություն է տալիս հեղինակային երգերին որոշեցի, որ պետք է ինքնաբուխ կերպով կատարեմ հենց իմ հեղինակային ստեղծագործությունը»,- ասեց Մովսես Մովսիսյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live