Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Փառատոնը բացվեց Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև նվագախմբի կատարմամբ հնչեց «Կորեական» թիվ 5 սիմֆոնիան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար‚ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է‚ որ Պենդերեցկին երաժշտության մեջ ժամանակակից նոր լեզվի‚ նոր մտածելակերպի ստեղծողն է։ Մաեստրոն ընդգծում է‚ որ մեր երկրի‚ մեր մշակութային օրակարգի համար շատ կարևոր է ունենալ Պենդերեցկու անունը կրող փառատոն։ Հայաստանը‚ անցկացնելով Պենդերեցկու անվան փառատոն‚ արտահայտում է իր հոգևոր կապը կոմպոզիտորի հետ։
Ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը‚ որ երկրորդ անգամ է համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ նշում է‚ որ ինքը կատարել է Պենդերեցկու բազմաթիվ ստեղծագործություններ‚ ձայնագրել։ Ընդ որում‚ կատարել է ոչ միայն նրա սիմֆոնիկ‚ այլև կամերային գործերը։ Ըստ ջութակահարուհու՝ Պենդերեցկու երաժշտությունը շատ գեղեցիկ է‚ ազդեցիկ‚ հզոր‚ քնարական‚ սրտառուչ‚ և ունկնդիրը շատ լավ է ընկալում ու հասկանում նրա մեղեդին։ «Որպես մենակատար՝ ես մեծ հաճույք եմ ստանում նրա արվեստից։ Ամեն անգամ սիրով եմ կատարում նրա ստեղծագործությունները»‚- ասում է Ջու-Յոնգ Բեքը։