Յուրա Մովսիսյանը պաշտոնապես ներկայացվել է որպես ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ
ФОТОՀայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հունվարի 20-ին պաշտոնապես ներկայացվել է որպես ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբի Ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ , «Ռեալ Սոլթ Լեյքի» թվիթերյան պաշտոնական էջը մեջբերել է Մովսիսյանի խոսքը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Այստեղ եմ չեմպիոնական տիտղոս նվաճելու համար, չեմ եկել հանգստանալու»:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» է տեղափոխվել մոսկովյան «Սպարտակ»-ից»: Ամերիկյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը: Այստեղ նա հանդես է գալու վարձակալական հիմունքներով: «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հայ ֆուտբոլիստը խաղացել է նաեւ 2007-2009 թթ.: Այդ ընթացքում մասնակցել է 60 խաղի, խփել 16 գոլ:










1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



