Զիդանի առաջին կոնֆլիկտը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում
СПОРТՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի միջեւ կոնֆլիկտ է առաջացել:
Marca-ի համաձայն՝ ուեսլցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի պատճառով Զիդանը Խամեսին ու իսպանացի Խեսեին նախավարժանք կատարելու է ուղարկելԽիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում: Կոլումբիայի հավաքականի առաջատարը դժկամությամբ է կատարել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի հանձնարարությունը, ինչի պատճառով Բեյլին փոխարինել է Խեսեն: Նշվում է, որ Զիդանը դժգոհ է Խամես Ռոդրիգեսի խաղից ու նրա՝ աշխատանքի վերաբերյալ վերաբերմունքից:
Հիշեցնենք, որ ֆրանսիացու գլխավորությամբ Արքայական ակումբն անցկացրել է 2 խաղ՝ խփելով 10 գոլ (5:0, 5:1):
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



