Խամենեին դավաճան է անվանել իսլամական այն երկրներին, որոնք համագործակցում են Իսրայելի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսլամական երկրները, որոնք զենք են մատակարարում կամ ֆինանսական օգնություն են ցուցաբերում Իսրայելին, դավաճանում են մահմեդականներին։ Նման կարծիք է հայտնել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ծոմապահության տոնի կապակցությամբ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպմանը։
«Սա դավաճանություն է, սա դավաճանություն է իսլամական ումմայի նկատմամբ», – նրա խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը։
Ըստ Խամենեիի, օգնություն տրամադրելով «թուլացող սիոնիստական ապարատին» (նկատի ունի Իսրայելին), իսլամական երկրները ուժեղացնում են այն», ինչը, ի վերջո, «կվնասի իրենց»։
Իրանի առաջնորդը նշել է, որ նման երկրների կառավարությունները լիովին չեն կատարում պաղեստինցիներին աջակցելու իրենց պարտավորությունները։