Վաշինգտոնը ցանկացած օգնություն կտրամադրի Իսրայելին՝ հետ մղելու Իրանի սպառնալիքները. Բայդեն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկացած օգնություն կտրամադրի Իսրայելին՝ կապված Իրանի սպառնալիքների հետ, գրում է Interfax-ը։
«Ինչպես ասացի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, մեր անվտանգային պարտավորությունները Իսրայելի և Իրանի ու նրա վստահված անձանց դեմ անխախտելի են: Ես նորից կասեմ՝ անկոտրում են», - ասել է Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ամեն ինչ կանենք Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար»,- խոստացել է ԱՄՆ նախագահը։
Ապրիլի 1-ին Թեհրանը և Դամասկոսը հայտնել են Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին։ Զոհվածների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ։ Իրանը խոստացել է, որ կպատասխանի այս հարձակմանը, սակայն չի զգուշացրել, թե երբ և ինչպես դա կանի։ Միաժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հրթիռային հարձակմանը համաձայնելու մեջ։
CNN-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ, ամերիկյան հետախուզության ենթադրությունների համաձայն, Իրանը ուղղակի հարձակում չի գործի Իսրայելի վրա, այլ կգործի տարածաշրջանում միջնորդների միջոցով։