Brent նավթի գինն ընկել Է բարելի դիմաց մինչեւ 28 դոլար
ЭКОНОМИКАՀունվարի 20-ին նավթային գնանշումներն ընկնում են՝ սպասելով Միացյալ Նահանգների շուկայում նավթի պաշարների վերաբերյալ տվյալների հրապարակմանը, որոնք կարող են կրկին աճ ցուցադրել, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով ժամը 9:00-ին Brent նավթի՝ մարտ ամսվա ապառնագրերի գինն իջել Է 1,75 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 28,26 դոլար:
Նյու Յորքի ապրանքային սակարանի (NYMEX) Էլեկտրոնային սակարկություններում WTI նավթի՝ փետրվար ամսվա ապառնագրի գինն այդ ժամանակ իջել Է 2,74 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,68 դոլար:
Էներգետիկայի միջազգային կազմակերպությունը, ինչպես հայտնի Է դարձել հունվարի 19-ին, հնարավոր Է համարում նավթի գների հետագա անկումը՝ շուկա Իրանի վերադառնալու եւ հումքի պահանջարկի աճի տեմպերի դանդաղման պատճառով, ասված Է գործակալության ամսօրյա ամփոփագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: