Ինդիրա Գանդիին սպանողներից մեկի որդին Հնդկաստանի խորհրդարանի պատգամավորի թեկնածու է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիին սպանողներից մեկի որդին՝ Սարաբջիթ Սինգհ Խալսան, առաջադրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի (Լոկ Սաբհա) ընտրություններում։
Ըստ NDTV հեռուստաալիքի՝ 45-ամյա Սինգհ Խալսան խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու՝ հյուսիսարևմտյան Փենջաբ նահանգի Ֆարիդկոտ ընտրատարածքից:
Տարածաշրջանը խորհրդարանում ներկա պահին ներկայացնում է ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես» (INC) կուսակցության անդամ Մուհամեդ Սադիկեն:
Սինգհ Խալսան նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի թիկնապահներից մեկի՝ Բինթ Սինգհի որդին է:
Բինթ Սինգհը թաքնված սիկխ անջատողական էր։ 1984 թվականի հոկտեմբերի 31-ին Սինգհն առաջինն էր կրակել պետության ղեկավարի վրա՝ երեք փամփուշտ արձակելով։ Ձերբակալության փորձի ժամանակ ահաբեկչին գնդակահարել են։