«Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և «հարսանիքի» մասին:
Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները:
Ներկայացմանը ներկա էին մի շարք հայտնիներ, մասնավորապես՝ Պոնչը, Լուիզա Ներսիսյանը, Մաշան, Զիրոյանը, Զառա Սահակյանը, Չարենցը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Հայկ Մարությանը, Անդոն, Ավետ Բարսեղյանը, Արամ MP3-ն և այլք:
Մոնոներկայացումը պատմում էր դերասանուհու և «արջուկի» ամուսնական կյանքի մասին ծանոթությունից մինչև ամուսնություն, համատեղ կյանք, դժվարություններ և զավեշտալի պատմություններ։
Լրագրողների հետ զրույցում Թամարա Պետրոսյանը նշում է, որ ողջ հումորներն ու պատմություններն ունեն իրական հիմքեր և վերցված են իր կյանքից։ Դերասանուհին նաև պատմեց՝ ինչպես է որոշել հենց մոնոներկայացման ձևաչափով պատմել ամուսնության մասին։
«Պատմությունները հնարավորինս մոտ են կյանքումս կատարված և կատարվող իրադարձություններին։ Այս որոշումը պայմանավորված է նաև նախորդ ներկայացման հետ, քանի որ երկուսն էլ խիստ անձնական էին և մտածում էի, որ երկրորդը պետք է լինի առաջին ներկայացման շարունակությունը և կարևոր հանգամանք էր անձնականումս փոփոխությունը, որ այո՝ ես ամուսնացել եմ»,– ասաց Թամարա Պետրոսյանը։
«Տարան–Տարան» մոնոներկայացման բեմադրիչը Սեդրակ Գոջամանյանն է, պիեսի հեղինակը՝ Թելման Առաքելյանն է, իսկ «հարսի» զգեստի հեղինակը՝ Արայիկ Գաբաջյանը։
Մոնոներկայացմանը Տոման նաև պատմեց ծնողների համատեղ կյանքի և խառնվածքների մասին, բայց պրեմիերային նրանք ներկա չէին։
«Այսօր ծնողներս ներկա չէին, քանի որ պրեմիերաներին ինձ հետ հավասար հուզվում են, մտածում, անհանգստանում և որոշեցին, որ մի քանի ներկայացում անց կգան և կտեսնեն ներկայացումը, բայց իրենք էլ տեղյակ չեն, որ այսքան մանրամասն նաև պատմում եմ իրենց կյանքի մասին, քանի որ մեր տանը չկա այդ մշակույթը, որի շրջանակում գնամ և ներկայացնեմ պիեսը։ Երբ ծնողներս գան իրենց համար ևս լինելու է անակնկալ, քանի որ փակագծերը չեմ բացել»,– նշեց դերասանուհին։
Տոման ողջ ներկայացման ընթացքում նաև չբացեց անձնականի մանրամասները՝ ամուսնուն անվանելով «արջուկ» և պատմելով անձնականի մասին՝ առանց անուններ բացահայտելու։ Դերասանուհին նաև նշեց, որ հնարավոր է հետագայում թեմատիկ մոնոներկայացումների շարունակությունը։
«Իհարկե պատմությունը կարող է ունենալ շարունակություն, բայց մենք ապրում ենք ոչ ստաբիլ պայմաններում և չեմ կարող ասել, թե ինչ շարունակություն կունենա։ Առնվազն այս փուլում ունենք դեռ 2 ներկայացում ապրիլի 17–ին և 19–ին հանդիսատեսը կարող է գալ, վայելել ներկայացումը, տեսնել՝ ինչի մասին է այս պիեսն ու պատմությունը, քանի որ պատմում եմ լուր, որին ազգը սպասել է 30 տարի»,– եզրափակեց դերասանուհին։
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live