Գերմանիան հանում է բյուրոկրատական քաշքշուկները արևային էներգիայից
ЭКОНОМИКАԳերմանիայի կառավարությունը օրենքների փաթեթ է ընդունել, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արևային փաթեթ 1»։ Այն ուղղված է այդ երկրում արևային էներգետիկայի զարգացման հետագա արագացմանը։
Օրենքների փաթեթը նախատեսում է ցանկացած չափի ֆոտոէլեկտրական սարքավորումների պատրաստման և տեղադրման ապաբյուրոկրատացում։ Մանսնավորապես, հեշտացվում է փոքր, այսպես կոչված պատշգամբային էլեկտրակայանների տեղադրման հնարավորությունը։
Այսօր արդեն նոր արևային վահանակները մեծ արագությամբ տարածվում են Գերմանիայում։ 2023 թվականին տեղադրվել են գրեթե 2 անգամ ավելի արևային վահանակներ, քան 2022 թվականին։
«Արևային փաթեթ» նախագիծը թույլ կտա կտրուկ ավելացնել երկրում արևային էներգիայի գեներացման տեմպերը։ Ըստ կանխատեսումների՝ միայն 2024 թվականին նախատեսվում է արևից ստանալ 13 գեգավատ էլեկտրաէներգիա, իսկ 2025-ին՝ արդեն 18 գեգավատ։ Այս հավելաճի կեսը նախատեսվում է ստանալ բաց տարածքներում տեղադրված արևային կայաններով, իսկ մյուս կեսը՝ շենքերի տանիքներին և պատշգամբներին տեղադրված սարքավորումներով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մանե Սարիբեկյան
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



