Սպերցյան․ «Զենիթի» հետ հանդիպումը կլինի չեմպիոնության համար
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում։
«Կարելի է ասել, որ «Զենիթի» հետ հանդիպումը կլինի չեմպիոնության համար, բայց առջեւում դեռ շատ հանդիպումներ կան։ Բայց այս մրցախաղը գլխավորներից մեկն է։ Նույն տրամադրվածությամբ ենք մոտենում բոլոր հանդիպումներին։ Չի կարելի միավորներ կորցնել։ Գլխավորը «չվառվելն» է, խաղին գրագետ մոտենալն է»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Առաջին շրջանում «Զենիթն» ու «Կրասնոդարը» խաղացել էին ոչ ոքի՝ 1:1: Առաջիկա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին Կրասնոդարում։
22 խաղից հետո «Զենիթը» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Կրասնոդարը» հետ է 1 միավոր եւ երկրորդն է։