Առեղծվածային դեպք՝ Օշականում․ հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում տղամարդու դի կա։ Գրել է Շամշյանը։
Ոստիկաններն ու պարեկները Օշական գյուղի տներից մեկում հայտնաբերել են կախված տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան պարսպի երկաթյա անկյունակներում կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գ․ Օ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանում հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջը, իսկ մահացածը նշված տանը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։