Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել ռեստորանում կրակոցներ արձակած, պատգամավորի օգնականի դեմ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել 44-ամյա տղամարդու դեմ, որը հարբած վիճակում կրակոցներ է արձակել քաղաքի Նևսկի շրջանի Վորոշիլով փողոցում գտնվող ռեստորանում, գրում է Коммерсант-ը։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ ապրիլի 12-ին։ Ռեստորանի այցելուներից մեկը, որը, ինչպես պարզվել է, եղել է ՌԴ Կոմունիստական կուսակցության Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Դմիտրի Զվոնկովի նախկինում դատապարտված նախկին օգնականը, դեբոշ է սարքել ռեստորանում, հարձակվել է մատուցողուհու և բարմենի վրա և կրակել հաճախորդներից մեկի ոտքին։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, նրան թվացել է, թե դահլիճում ահաբեկիչներ կան։ Տղամարդուն բերման են ենթարկել։
Պատգամավոր Զվոնկովը «Ъ-СПб»-ին ասել է, որ կասկածյալն այլևս չի աշխատում իր մոտ, քանի որ նա պաշտոնապես գրանցվել է որպես օգնական մինչև 2024 թվականի փետրվարը։ Այլ լրատվամիջոցների մեկնաբանություններում Զվոնկովը հայտարարել է նաև, որ ամաչում է իր նախկին օգնականի պահվածքից։