Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ դաշնակիցների վճռական գործողությունները՝ պաշտպանելու Իսրայելը, կանխեցին Իրանի ահաբեկչությունն ու ենթակառուցվածքների կորուստը. նույնը, նրա համոզմամբ, հնարավոր է անել պաշտպանելու համար Ուկրաինան, որը, ինչպես և Իսրայելը, ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Այս մասին գրում է interfax.com.ua-ն:
Ըստ Զելենսկիի՝ ռուսական հարձակումների ինտենսիվությունը պահանջում է դաշնակիցների ավելի մեծ համախմբում։ Մասնավորապես, ինչպես նշել է Զելենսկին, պաշտպանելով Իսրայելը, ազատ աշխարհը ցույց է տվել, որ նման միասնությունը ոչ միայն հնարավոր է, այլև 100%-ով արդյունավետ։
«Դաշնակիցների վճռական գործողությունները կանխեցին ահաբեկչության հաջողությունը և ենթակառուցվածքների կորուստը և ստիպեցին ագրեսորին կանգ առնել: Նույնը հնարավոր է ահաբեկչությունից պաշտպանելու համար Ուկրաինան, որը, ինչպես և Իսրայելը, ՆԱՏՕ-ի անդամ չէ: Դա 5-րդ հոդվածի ակտիվացում չի պահանջում, բավական է միայն քաղաքական կամք դրսևորել»,- ընդգծել է նա