«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն «Գաֆէսճեան» թանգարանից ընդունեց ընդհանուր առմամբ 5105 քմ մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին։ Հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ։
Ավագանու որոշմամբ, Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, այսուհետ ընթացիկ տարվա ոչ ուշ, քան վերջին նիստում ավագանին որոշում կկայացնի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով աուդիտ անցկացնելու մասին, որի համար կվճարվի Երևանի բյուջեից:
Աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն, առնվազն, 5 տարվա աշխատանքային փորձ այդ ոլորտում, առնվազն, 7 աշխատակից, ովքեր ունեն, առնվազն, 5 տարվա աուդիտորական աշխատանքային փորձ և որոնցից, առնվազն, 2-ը ունեն միջազգային որևէ որակավորում։
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին: