Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին գողության դեպք է բացահայտվել Կոտայքի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ռոման Մ․-ն, աշխատելով «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ում որպես հանքափոր, իմանալով հանքերի գտնվելու վայրերը, պարբերաբար մոտ 3 տարի, աշխատանքից հետո գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող հանքավայր և այնտեղից հափշտակել է մոտ 3 մլն դրամ գումարին համարժեք տարբեր քանակի ոսկու հանքանյութեր։
Ոստիկաները պարզել են, որ նա գողոնը փոխադրել է Մեղրաձոր գյուղին հարակից դաշտամիջյան վայրում գտնվող իրեն պատկանող մետաղական տաղավար, որտեղ ունեցել է ոսկու վերամշակման հաստոցներ, նյութեր և հանքանյութը վերամշակումից հետո վերամշակված ոսկին պարբերաբար իրացրել է Երևան քաղաքի «Վերնիսաժ»-ի շուկայում։
Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ռոման Մ․-ն ապրիլի 9-ին հայտնաբերվել է Մեղրաձոր բնակավայրին հարակից դաշտամիջյան վայրում գտնվող իրեն պատկանող մետաղական տաղավարից և նշված հափշտակությունը կատարելու կասկածանքով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Ռոման Մ․-ն հայտարարել է, որ մետաղական վագոն-տնակում գտնվող հանքանյութը պատկանում է իրեն, որը ձեռք է բերել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ թիվ 104 համարի թունելի դիմաց թափված հանքանյութից:
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ռոման Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։