Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ Սարգսյան
БЛОГԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի հրաշալի ամերիկյան ֆիլմ կա, կոչվում է «Օրինապահ քաղաքացին»: Շատ պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա: Անիրավված քաղաքացու վրեժն ամենազորավոր բանն է աշխարհում:
Եթե այս նողկալի արարքն էլ մարսեն, անգամ կենցաղային հողի վրա անպատիժ հաշվեհարդարներն ու դրանց ոստիկանական քողարկումը սնկի պես աճելու են:
Ու երբ վրդովվեք ձեր նկատմամբ հանցավոր անպատասխանատվությունից, հիշեք, որ երբ Սամվելը բոլորիս օգնության կարիքն ուներ, մենակ մնաց, նրան խոշտանգելու հրաման տված ու այն անմռունչ իրականացրած ուսադիրավորներն էլ հաջորդ առավոտ անխռով գնացին աշխատանքի` ասես ոչինչ չի եղել...
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



